- ԱՊՊԱ ապահովագրավճարներ
- Տրանսպորտային միջոցի գույքահարկ
- Վարկի ամենամսյա մուծումներ
- Առավելագույն վարկ
- Մաքուր աշխատավարձ
- Ժամկետային ավանդից եկամուտներ
- Տոկոսների հավելագրումով ժամկետային ավանդից եկամուտներ
- Կուտակային ավանդից եկամուտներ
- Չափման միավորներ
- Հագուստի չափսերի համապատասխանության աղյուսակ
- Կոշիկների չափսերի համապատասխանության աղյուսակ
- Մատանիների չափսերի համապատասխանության աղյուսակ
Գույքահարկի հաշվարկ
Այս բաժնում կարող եք տեղեկանալ Ձեր ավտոմեքենայի (տրանսպորտային միջոցի) գույքահարկի չափին: Գույքահարկը հաշվարկվում է "Գույքահարկի մասին" ՀՀ օրենքի համաձայն:
Գույքահարկը սեփականության իրավունքով գույքահարկ վճարող անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար “Գույքահարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
ՀՀ օրենքը “Գույքահարկի մասին”,
Հոդված 7. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը
1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
- 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
- 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ:
2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
- 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:
2. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:
3. Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով:
4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
5. Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
6. Սույն հոդվածում նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
(7-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-82-Ն)

Best Calculation Tool